Thursday, September 3, 2009

Արձանագրությունները պետք է դրվեն հանրաքվեի. պատմաբան

Tert.am. 2-9-2009- Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունները պետք է ընդունեն ոչ թե երկու երկրների խորհրդարանները, այլ այն պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս կարծիքն է հայտնել պատմաբան Արմեն Մարուքյանը։ Նրա հետ նույն ասուլիսին մասնակցող «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ նկատել է, որ Արձանագրությունների վավերացումը խորհրդարանների ընդունմանը թողնելը նշանակում է «ապրել Աստծո հույսին»։ Պատգամավորը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններում պաշտոնական Երևանն արդեն երկրորդ անգամն է սխալվում իր հաշվարկներում։ Առաջին սխալը, ըստ նրա, ապրիլի 24–ի նախօրյակին «Ճանապարհային քարտեզին» համաձայնություն տալն էր։

No comments: