hi/PanARMENIAN.Net/ 02.09.2009 - Ստեփանակերտն առիթ չունի կասկածելու, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իրոք ցանկանում է հասնել խնդրի լուծմանը: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Այս գործընթացի ակտիվությանը խոչընդոտում է միայն Բաքվի դիրքորոշումը: Բացի այդ, խոչընդոտում է այն, որ ԼՂՀ-ն դեռեւս բանակցությունների անմիջական մասնակից չէ»,-ասել է ԼՂՀ նախագահը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, Սահակյանը մեկ անգամ եւս ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը անկախ հանրապետություն է եւ սրան այլընտրանք չկա: «Անկախության վերջին 18 տարիներին մենք մեծ հաջողությունների ենք հասել: Մենք շատ կորուստներ ենք տվել եւ ղարաբաղցիները հասկանում են, որ պետք է պաշտպանեն իրենց հայրենիքը»,-հայտարարել է Բակո Սահակյանը:
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment