Thursday, September 3, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Սեպտեմբերի 8-9-ը Թբիլիսիում տեղի կունենա Հարավային Կովկասի էներգետիկ քաղաքականության էկոլոգիական ասպեկտները թեմայով գագաթաժողով, որի կազմակերպիչն է Euroconvetion Conferences միջազգային կազմակերպությունը: Գագաթաժողովին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Ելույթ կունենան Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնապահպանության նախարար Գուսենգուլու Բագիրովը, Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խատեգուրին, Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Գեորգի Կեչիձեն: «Հայկական կողմը նշել է, որ գագաթաժողովին կմասնակցեն բարձրաստիճան ներկայացուցիչներ, սակայն անուններ չի նշել», նկատում են կազմակերպության լրատվության բաժնի պատասխանատուները: Գագաթաժողովի գլխավոր թեմաներն են` տարածաշրջանում էներգետիկ քաղաքականության զարգացման հեռանկարները, էներգետիկ տրանսպորտի խնդիրներն ու էներգիայի աղբյուրների վերականգնումը:

No comments: