News.am. 30-9-2009- Թուրքական խորհրդարանի պատգամավորը Բաքվում հայտնել է իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ համարել, որ դա պետք է արվեր ավելի վաղ: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Բաքվում թյուրքալեզու հանրապետությունների խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ Բաքու է մեկնել նաեւ թուրքական խորհրդարանի ընդդիմադիր, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության անդամ, Մուշից ընտրված պատգամավոր Սըրըք Սաքըքը: Մուշից ընտրված պատգամավորը Բաքվում լրագրողներին հայտնել է, որ իրենք աջակցում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Թուրքական խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շատ ուշացած նախագիծ է եւ ավելացրել է. «Անհրաժեշտ է առաջին քայլն անել: Չի կարելի ամբողջ կյանքը հակամարտությամբ անցկացնել: Անպայման հակամարտողները մի օր պետք է նստեն խաղաղության սեղանի շուրջ»,-ասել է Սըրըք Սաքըքը:
Wednesday, September 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment