Thursday, March 3, 2011

Hurriyet. Չեղավ մի թուրք պաշտոնյա, ով կասեր` այո, ես հայ եմ, ասածդ ի՞նչ է

Թուրքական «Hurriyet» պարբերականն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչպես են ժամանակ առ ժամանակ Թուրքիայում շրջանառվում պետության կարևորագույն դեմքերի հայկական կամ հրեական ծագում ունենալու մասին լուրեր: Օրինակ` գիրք հրատարկվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` մոր կողմից հայկական արմատներ ունենալու մասին: Գիրք հրատարկվեց վարչապետ Էրդողանի` հրեական ծագում ունենալու մասին: Իսկ բոլորովին վերջերս էլ սեղանին հայտնվեց Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ուժի` ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի մասին «Դերսիմցի հայուհի Յեմուշի որդի արհեստավոր Քեմալը» վերտառությամբ գիրքը: Այդ ամենը համարելով ռասիզմի ու ֆաշիզմի զզվելի դրսևորումներ` «Hurriyet»-ը ընգծում, որ դրանց հիմնական պատճառները երեքն են:
1. Մինչև օրս Թուրքիայում չի եղել ոչ մի պաշտոնյա կամ առաջնորդ, ով քաջություն կունենար, ի պատասխան «դու հայ ես» արտահայտության, ասեր «այո, ես հայ եմ...ասածդ ի°նչ է:»
2. Հայ կամ հրեա լինելու մեջ մեղադրվողները համարում են, թե դա իրենց հասցեին արված վիրավորանք է և իսկույն վկայակոչում են իրենց տոհմածառն ու սերելու արմատները:
3. Հանրության ստվար մի հատված խրախուսում է բոլոր նրանց, ովքեր հայկական կամ հրեական ծագում ունենալու հանգամանքը համարում են մեղսագործություն:

No comments: