/PanARMENIAN.Net/ 02.09.2009 - ՌԴ ԱԳՆ-ն դրական է ընկալել ներքին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկող հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման նպատակով համաձայնեցման գործընթաց սկսելու Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամության մասին լուրը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ:
«Հայաստանն ու Թուրքիան մեզ բարեկամ երկրներ են: Առաջխաղացումը նրանց հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք ընկալում ենք որպես օրինաչափ եւ վաղուց սպասված գործընթաց: Ուրախ կլինենք, եթե այն խորհրդակցությունները, որոնք այդ երկրների զուտ ներքին գործն են, հաջողությամբ պսակվեն` դառնալով պայմանավորվածություններ: Բուն արձանագրությունների նախագծերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս դրանց լրջությունը եւ ինչպես Երեւանի, այնպես էլ Անկարայի վճռականությունը այդ ճանապարհի իրենց հատվածն անցնելու գործում: Նշեքն, որ այս փաստաթղթերով նախատեսվող քայլերից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել որպես վնասակար որեւէ երրորդ կողմի համար»,-ասվում է հայտարարության մեջ
ՌԴ ԱԳՆ-ն գտնում է, որ վերջերս հայ եւ թուրք ղեկավարության ձեռնարկած ջանքերը իրական շանս են ստեղծում փոխելու համար ստեղծված անբարենպաստ իրավիճակն ու տեւական ժամանակի ընթացքում սառեցված հարաբերությունները նոր կառուցողական դաշտ տեղափոխել:
«Հուսով ենք, որ երկու հարեւանների միջեւ հարաբերությունների առողջացումը կհանգեցնի երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, դրական կանդրադառնա երկու պետությունների սոցիալ-տնտեսական վիճակի վրա: ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները մշտապես կոչ են արել իրենց հայ եւ թուրք գործընկերներին հենց այս կերպ մոտենալ առկա հակասությունների լուծմանը: Կարեւոր է հետագայում եւս շարունակել բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացը, ինչն օբյեկտիվորեն կնպաստի տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը, խաղաղության ու անվտանգության հաստատմանը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment