Tert.am. 2-9-2009- Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման, պետական անկախության տոնի առթիվ այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում լրագրողների հետ է հանդիպել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան շարժումը սկսվել է միացման գաղափարով, որը ժողովուրդը լուծեց սեփական ինքնության և անկախության հռչակման միջոցով։ Ըստ Մելիքյանի՝ ԼՂՀ հռչակումը փոխեց ամեն ինչ։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տարվող բանակցությունների ներկա հանգրվանին՝ Մելիքյանը նշել է, որ բանակցություններն այսօր անորոշության փուլում են, իսկ բանակցային ամբողջ ընթացքում հայկական դիրքերն առավել թուլացել են։
«Ղարաբաղյան կարգավորման մի քանի սցենարներ կան, բայց դրանց մեջ չկա հայկականը»,– ցավով նկատել է ԼՂՀ նախկին արտգործնախարարը ու միաժամանակ հավելել, որ կա ԼՂՀ խնդիրը լուծելու հնարավորություն ու հայկական կողմը հասնելու է դրան։
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment