Tert.am- 5-9-23009- Թուրքական «Ռադիկալ» թերթի լրագրող Իշմետ Բերքանն իր հոդվածում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների խնդրին։
Լրագրողը, ուսումնասիրելով հայ-թուրքական Արձանագրությունները նախաստորագրելուց հետո արձագանքները թե Թուրքիայում, թե Հայաստանում, մեկնաբանում է Թուրքիայի արտաքին և ներքին ուղեգիծը՝ մասնավորապես նշելով, որ «Թուրքիան փորձում է լուծել որոշ արմատացած արտաքին և ներքաղաքական խնդիրներ և, հետևաբար, խաղաղություն հաստատել թե երկրի ներսում, թե տարածաշրջանում»։
Սակայն, ինչպես կարծում է լրագրողը, «Հայաստանը, հանդիսանալով փոքր երկիր, որի անունը հազվադեպ է արծարծվում, այնուամենայնիվ, կարողանում է խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար աշխարհում։ Այն փաստը, որ հայ-թուրքական խնդիրը կարող է լուծվել արդար և խելամիտ մեթոդների միջոցով, ոչ մեկին ամենևին էլ չի կարող վնասել, այլ ընդհակառակը՝ օգուտներ կարող է բերել։ Սակայն մեր երկրում թվում է, որ ոչ միայն քաղաքական գործիչները, այլև հոդվածագիրները քաջ գիտակցում են, որ նրանք պարտավոր են չհամաձայնել երկրի կառավարության գործողությունների հետ՝ աստիճանաբար սուր քննադատության ենթարկելով վերջիններիս քայլերը»։
Sunday, September 6, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment