Saturday, September 19, 2009

ՆԱԽԱԳԱՀ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՄԵԿՆԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔ

«ԱԶԳ», 19-09-2009 - Երեկ Նյու Յորք է ուղեւորվել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ենթադրվում է, որ նա սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Ի դեպ, նախագահ Ահմադինեժադի հետ Նյու Յորք են ուղեւորվել Իրանի խորհրդարանի 5 պատգամավորներ, որոնք ներկայացնում են երկրի կրոնական փոքրամասնություններին: Մեկնողների թվում են Իրանի հրեաների, ասորիների եւ քաղդեացիների, զրադաշտականների, ինչպես նաեւ հարավային ու հյուսիսային շրջանների հայերի ներկայացուցիչները: Մինչ այդ, որպես կանոն, Իրանի նախագահին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի համար Նյու Յորք ուղեւորվելիս ուղեկցում էր երկրի կրոնական փոքրամասնությունների մեկ ներկայացուցիչ, այլ ոչ թե հինգը:

No comments: