Saturday, September 19, 2009

Ռուսաստանն առիթ չի տվել ասելու, որ այն հեռանում է Հայաստանից

/PanARMENIAN.Net/ 17.09.2009 - Հայաստանը վարում է բազմակողմանի եւ հանդուրժողական քաղաքականություն: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդատու, ԱՊՀ, հայրենակիցների, արտերկրում բնակվողների եւ միջազգային մարդասիրական համագործակցության գործերով դաշնային գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: Մեկնաբանելով փորձագետների զանազան կարծիքներն այն մասին, որ Ռուսաստանը խանդով է վերաբերվում հայ - թուրքական հարաբերությունների զարգացմանը` Կրիվոպուսկովն ասաց, որ յուրաքանչյուր կարծիք գոյության իրավունք ունի եւ յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիտարկել տվյալ իրավիճակը իր դիրքից: Այդուամենայնիվ նա նկատեց «Մի՞թե Ռուսաստանը մեզ առիթ է տվել մտածել, որ այն պատրաստ է բաց թողնել այդ դիրքը: Մի՞թե երկու երկրների պետական գործիչները առիթ են տվել ասելու, որ մենք հեռանում ենք իրարից»: Վիկտոր Կրիվոպուսկովը նաեւ նշեց, որ հայ - ռուսական շահերը պատմականորեն չեն ենթարկվում շահադիտական գործունների: «Եթե դուք նկատել եք, բոլոր պատերազմները, որոնք վարվել են տարածաշրջանի այս հատվածում ուղղված են եղել Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելուն: Եթե մենք ոչինչ չանենք, ապա ոչ միայն Թուրքիան, այլեւ մյուս երկրները կցանկանան հեռացնել Մոսկվային այստեղից», - նշեց Կրիվոպուսկովը:

No comments: