Tert.am. 7-9-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, հայտարարել է, որ Թուրքիան մշտապես սատարելու է Վրաստանի ինտերգրումը ՆԱՏՕ-ին:
«Վրաստանը և Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են, և մենք միշտ կողմ ենք հանդես գալիս Վրաստանի ինտեգրմանը եվրաատլանտյան կառույցներին:Մեր երկրների միջև տնտեսական հարաբերություններն օրեցօր ավելի են ամրապնդվում, ինչն արդրադառնում է նաև առևտրի աճի վրա: Տնտեսական հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից, այդ իսկ պատճառով մենք ավելի ենք խորացնում մեր աշխատանքներն այդ ուղղությամբ: Բացի այդ, մենք լավ հասկանում ենք, որ տարածաշրջանում առանց Վրաստանի խաղաղություն և կայունություն չի լինելու, հետևաբար Ձեր երկրի ներքաղաքական իրավիճակը շատ կարևոր է մեզ համար»,- հայտարարել է Դավութօղլուն։
Tuesday, September 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment