Tuesday, September 8, 2009

Արա Պապյան. Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ինքնանպատակ չէ

/PanARMENIAN.Net/ 07.09.2009 - Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները տասնյակից ավելի լուրջ, Հայաստանի համար ճակատագրական պարտավորություններ են պարունակում, որոնք ոչ թե նախապայման են, այլ արդեն հանձնառու պայամանների տեսքով են հանդես գալիս: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հայտարարության մեջ: «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ինքնանպատակ չէ: Այն երկրների միջեւ առկա հնարավոր խնդիրների, վեճերի ու տարաձայնությունների բանակցային ճանապարհով լուծելու միջոց է: Եթե մենք բոլոր սկզբունքային հարցերում վերջնական զիջումների ենք գնում, վաղը ի՞նչ ենք քննարկելու թուրքերի հետ: Հուշարձանների պահպանության հարցե՞րը, թե Տոյոտայի պահեստամասերի ներկրման արտոնությունները»,-ասվում է փորձագետի հայտարարության մեջ»,-ասել է նա: Արա Պապյանը ուշադրություն է հրավիրում Արձանագրությունների 5-րդ կետի վրա, որտեղ բառացիորեն ասվում է հետեւյալը. «համապատասխան միջազգային իրավունքի պայմանագրերով որոշված երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչում»: «Արձանագրությունն իր բնույթով ամփոփիչ փաստաթուղթ է: Այն արձանագրում, այսինքն փաստաթղթային ձեւակերպում է տալիս կողմերի կայացրած պայմանավորվածություններին: Այն չի կարող պայմանական բնույթի լինել»,-ասել է Արա Պապյանը:

No comments: