/PanARMENIAN.Net/ 18.09.2009 - Հարավային Կալիֆորնիայի Հայ երիտասարդական միությունը (AYU) բողոքի ակցիա է կազմակերպել Լոս Անջելեսում Շվեյցարիայի հյուպատոսության առջեւ: Ակցիայի մասնակիցները մեղադրում են Շվեյցարիային Դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման եւ սահմանի բացման հարցում միջնորդ լինելու համար: Ըստ AYU-ի, Արձանագրությունները սպառնալիք են հայ ժողովրդի իրավունքների եւ շահերի համար եւ երիտասարդները բողոքում են այդ անարդար գործընթացին Շվեյցարիայի մասնակցության դեմ: Ակցիային կմասնակցեն Shant ուսանողական ասոցիացիայի, AYU-ի անդամները, Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները եւ հայ համայնքի ներկայացուցիչները:
AYU կոչում ասվում է, որ Շվեյցարիան, լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկիր եւ նույնիսկ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրենք ընդունելով, հանդես է գալիս խաղաղության, արդարության ու ճշմարտության դեմ` պարտադրելով Հայաստանին ստորագրել Արձանագրությունները Թուրքիայի հետ:
Saturday, September 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment