Sunday, September 6, 2009

ԱՐՇԱԿՅԱՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱ ՉԵՆ ՄԵԿՆԻ

«Առավոտ» 5-9-2009- «Եվրատեսիլ-2009»-ի մասնակիցներ Ինգա եւ Անուշ Արշակյանների՝ Թուրքիա մեկնելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին «Արմինֆոյին» հաղորդել են «Շարմ» ընկերությունում: «Մենք թուրքական կողմից հրավեր չենք ստացել եւ այս պահին չենք քննարկում Թուրքիա այցելելու հնարավորությունը»,- նշել է «Շարմ» ընկերության PR-մենեջեր Աննա Ավանեսյանը: Նա տարակուսանք է հայտնել հայկական, թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումների առնչությամբ, որոնց համաձայն, Ինգա եւ Անուշ Արշակյաններն ընդունել են հոկտեմբերի 14-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ ելույթ ունենալու՝ երգչուհի Հադիսեի հրավերը: «Անհասկանալի է, թե որտեղից են այդ լուրերը, չէ՞ որ, բացի «Շարմ» ընկերությունից, ոչ ոք չի կարող հաստատել այդ տեղեկատվությունը»,- ընդգծել է Ա. Ավանեսյանը:

No comments: