/PanARMENIAN.Net/ 05.09.2009 - Սեպտեմբերի 4-ին կայացավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀԽ 12 հանձնաժողովների նախագահները եւ ՀԽ այլ անդամներ: Նիստի ժամանակ քննարկվեցին ՀԽ հանձնաժողովների կողմից առաջարկած առաջնահերթ կարեւորության հարցերի ցանկը` 2009 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀԽ նիստերի օրակարգում ներառելու նպատակով, ինչպես նաեւ մի շարք կազմակերպական հարցեր:
Հաշվի առնելով »Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորող արձանագրության« մեջ նշված 6-շաբաթյա հանրային քննարկումների մասին կետը որոշվեց մոտակա երեք շաբաթվա ընթացքում հրավիրել ՀԽ հանձնաժողովների նիստեր` հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
Նիստի ժամանակ որոշվեց ՀԽ նիստերի օրակարգ մտցնել հետեւյալ հարցերը. Ինտերնետ կապի ծառայության հասանելիության վիճակը Հայաստանում /հիմնական կապուղիներ, տարածաշրջանային եւ պրովայդերներից վերցվող սակագներ, անմիջական սպառման կամ վերջին մղոնի կապուղիների հետ կապված հիմնախնդիրներ; ինտերնետի միջոցով հեռահար ուսուցման հարցեր/; Հարկային-մաքսային օրենսդրության եւ ծառայության աշխատանքների քննարկումներ;
Գյուղատնտեսական մթերքների իրացման բնագավառում առաջացած դժվարությունների անհապաղ եւ օպերատիվ կերպով հաղթահարելու վերաբերյալ առաջարկություններ պատրաստելու եւ ՀՀ Նախագահին ու կառավարությանը ներկայացնելու հարցը /աշխատանքային խումբ` Վլադիմիր Մովսիսյան, Խոսրով Հարությունյան, Յուրի Ջավադյան, Արմեն Տեր-Տաճատյան, ԿորյունԱռաքելյան/;
Հանրային կյանքի հետագա ժողովրդավարացման հիմնախնդիրների ուսումնասիրման եւ ծառացած պրոբլեմների հաղթահարման հարցը, որի համար ստեղծվել էր աշխատանքային խումբ, ասվում է ՀՀ Հանրային Խորհրդի մամլո հաղորդագրության մեջ:
Sunday, September 6, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment