«Առավոտ» 4-9-2009- «Հիմար սովորություն է դարձել այն, որ ամեն անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պահին հայերը միջազգային հանրությունից խնդրում են ժամանակ տալ, թե՝ հիմա իրենք, իբր, զբաղված են հայ-թուրքական հարաբերություններով»,- «1news»-ի մատուցմամբ, երեկ այդպիսի հայտարարություն է արել Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլին:
Նրա ասելով, երբ գալիս է հայ-թուրքական հարաբերությունների լուծման պահը, պաշտոնական Երեւանը վկայակոչում է ԼՂ հակամարտությունը եւ նորից ժամանակ է խնդրում. «Ստացվում է, որ ճարպկորեն խաղալով թուրքական եւ ղարաբաղյան խաղաքարտերով՝ հայերը միջազգային հանրության լռելյայն աջակցությամբ կարող են ձգձգել իրավիճակը՝ հօգուտ իրենց շահերի: Ես կասկածում եմ, որ հայ-թուրքական բանակցությունների ներկա փուլը նպատակ ունի ձգել ղարաբաղյան հակամարտության լուծումը, ինչի մասին օրերս հայ դիվանագետների հանդիպման ժամանակ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Այս ամենի արդյունքում եւ աշխարհի առաջատար տերությունների համաձայնությամբ դրդում են խնդրի ռազմական լուծման: Ձգձգել կամ փոխել հիմնախնդրի ռազմական լուծումը կարող է միայն երկու բան. կամ ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակային պայմանագիրը պետք է ստորագրվի արդեն Քիշնեւում, որտեղ տեղի է ունենալու Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, կամ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում պետք է ընդունվի Ադրբեջանի գրավյալ տարածքների մասին նոր բանաձեւը»:
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment