Tert.am 4-9-9- Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամներն իսկական մենամարտի են բռնվել երիիտասարդության և սպորտի նախարարության աշխատակիցների հետ, հաղորդում է ANS PRESS-ը։ Մի խումբ ակտիվիստներ՝ ՂԱԿ ղեկավարի տեղակալներ Գյուլթեկին Գուլիևայի, Իլգար Ալիևի, Ֆարիդա Ասկերովայի գլխավորությամբ, այցելել են երիտասարդության և սպորտի նախարարություն։
Պատվիրակության այցի նպատակն է եղել հանդիպել նախարար Ազադ Ռահիմովի հետ և «որոշակի հստակություն մտցնել» վերջինիս՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ, ինչպես նաև պահանջել չեղյալ հայտարարել ադրբեջանցի մարզիկների այցն իրենց համար թշնամական երկիր։ Սակայն նախարարության աշխատակիցները կասեցրել են պատվիրակության՝ նախարարի հետ հանդիպելու բոլոր փորձերը։
Ինչպես նշված է ՂԱԿ-ի հաղորդագրությունում, նախարարության, անվտանգության ծառայության և տեխնիկական գծով աշխատակիցներն իրենց չափազանց ագրեսիվ են դրսևորել, ինչի հետևանքով կողմերի միջև գրեթե ծեծկռտուք է բռնկվել։ Սակայն ՂԱԿ-ի անդամներին հաջողվել է ներխուժել նախարարության շենք։ Նախարարության անվտանգության ծառայության աշխատակիցները ուժ են կիրառել պատվիրակության անդամների նկատմամբ՝ մարմնական վնասվածքներ հասցնելով Գյուլթեկին Գուլիևային, Մեհման Իսմայիլովին, Շահմար Իբրահիմովին և ՂԱԿ-ի այլ ներկայացուցիչներին։
ՂԱԿ-ի անդամները պահանջել են նախարարին անհապաղ ներկայացնել իրենց պահանջները։
«Ազադ Ռահիմովը և Ֆիզուլի Ալեկպերովը, այցելելով Հայաստան՝ «ագրեսոր երկիր», ցույց տվեցին, որ իրենք ծառայում են հայկական քաղաքականությանը։ Նրանք պետք է պատասխան տան անվայել արարքների համար և պետք է ազատվեն իրենց պաշտոններից։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի երիտասարդ ձյուդոիստները մասնակցեն Հայաստանում անցկացվելիք մրցույթին, և այդ նախարարները պետք է հրաժարվեն դավադիր մտադրություններից»,- ասվում է ՂԱԿ-ի պահանջում։
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment