Saturday, September 5, 2009

ԱՀՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայտարարված արձանագրությունների վերաբերյալ 2009 թ. օգոստոսի 31-ին Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունները մամլո հաղորդագրություն տարածեցին արձանա-գրությունների շուրջ, որոնք պետք է ստորագրվեն մինչև վեց շաբաթ անց` Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության միջև դիվանա-գիտական հարաբերությունների հիմքը դնելու ու սահմանը բացելու նպատակով: Հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների Նման հայտարարությունը համահունչ է ԱՄՆ դիրքորոշմանն առ այն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն առանց նախապայմանների: Հայաստանի իշխանությունները պարզաբանեցին նաև, որ առանց նախապայմանների նշանակում է հենց այն, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է կապվի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետ, ոչ մի պայման չպետք է դրվի Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ, կամ ցեղասպանության լինել-չլինելը քննարկվի հանձնաժողովի ֆորմատ ունեցող գործընթացով: Հայոց ցեղասպանության անվիճարկելի փաստը ճանաչված է միջազգայնորեն, և 2003թ-ին իսկ թուրքերն ու հայերը դիմել էին ICTJ-ի (the International Center for Transitional Justice) փորձագետներին, ովքեր և եզրակացրին, որ 1915թ. դեպքերը ցեղասպանություն են: Հայկական համագումարը սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների կարգավորումը` առանց նախապայմանների: ԱՄՆ-ն հստակ խոսել է այն մասին, որ Թուրքիան պետք է վերացնի շրջափակումը և դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ: Թուրքիայի` Հայաստանի շրջափակման վերացումը և սահմանի բացումը ոչ միայն շատ ուշացած, այլև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություն է: Այս երկարատև ջանքերը հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն Թուրքիայից պահանջի հավատարիմ մնալ Հայաստանի վերաբերյալ իր խոստումներին: Հայոց ցեղասպանության աներկբայելի հաստատում Թեև օգոստոսի 31-ի հայտարարությունը կարևոր քայլ է, փորձը ցույց է տվել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը Թուրքիայից պահանջում է համակերպվել իր անցյալի հետ: Նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ճարտարորեն խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Մենք լիովին համաձայն ենք և հորդորում ենք նախագահ Օբամային ու ԱՄՆ Կոնգրեսին` աներկբա հաստատել Հայոց ցեղասպանությունը: Այդ անելով, Միացյալ Նահանգները ԱՄՆ պատմության մեջ պարծանքի արժանի էջ էր բացել դեռևս այն ժամանակ` օգնության ձեռք մեկնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերապրածներին: Թուրքիայի` նախկինում դրժած խոստումները Հայկական համագումարը խրախուսում է Թուրքիայի իշխանությունների` առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առնչությամբ տված խոստումները: Սակայն մենք հիշում ենք, թե ինչպես է Թուրքիան անցյալում բազմիցս դրժել իր խոստումները: Այդ պատճառով շատերը թերահավատ են, քանի որ Հայաստանի նախկին իշխանությունները ևս առաջարկել են առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ, և արժանացել միայն մերժման: Մասնավորապես, մտահոգիչ է այն, որ Հայաստանի և Թուրքիայի արտգործ-նախարարությունների` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առնչությամբ քննարկումներ սկսելու մասին տարածած հաղորդագրության նույն օրը Թուրքիայի Արտաքին գործոց նախարար Ահմեդ Դավութօղլուն արեց իրարամերժ հայտարարություններ. նա ոչ միայն նշեց, որ սահմանի բացումը «երկար գործընթաց է լինելու», այլև ասաց, որ Թուրքիան պաշտպանելու է Ադրբեջանի շահերը: Թուրքիայի Արտաքին գործոց նախարարի այս հայտարարությունները ո’չ միայն հակասում են հենց նոր արված հայտարարությաւոնների ոգուն, այլև ուղղակիորեն հակասում ԱՄՆ քաղաքականությանը` «հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և խելամիտ ժամկետում»: Հարաբերությունների կարգավորումը խելամիտ ժամկետում ԱՄՆ իշխանությունները հորդորում են «Հայաստանին և Թուրքիային արագացնել գործընթացը` ըստ համաձայնեցված ձևաչափի…»: Արձանագրու-թյունները նշում են ստույգ ժամկետներ, և միջազգային հանրությունն ակնկալում է, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր խոստումներին` ցուցադրելով զգալի արդյունքների և անկեղծորեն կարգավորելով հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ: Արձանագրություններում կոչ է արվում նաև սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ և խորհրդարանական քննարկումներ, որոնք, ակնկալում ենք, կլինեն բուռն ու աշխույժ և կանցնեն հարգանքի ու արժանապատվության մթնոլորտում:

No comments: