/PanARMENIAN.Net/ 03.09.2009 - «Մեր կուսակցությունը մտադիր է նախքան արձանագրությունների վերջնական ստորագրումը պահանջել հասարակական կարծիքի ամփոփման համար հանրաքվեի դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված փաստաթղթերը եւ դրա հետ մեկ տեղ` վստահության քվե տալու հարցը երկրի նախագահին», - այօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով, «Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի սկզբին ստորագրահավաք նախաձեռնել հանրաքվեի անցկացման համար եւ զուգահեռ դիմել ՀՀ կառավարությանը իր իրավունքը իրականացնելու պահանջով` ամրացված հանրաքվեի մասին օրենքում:«Մենք նաեւ մտադիր ենք սկսել քննարկումներ ինչպես ընդդիմադիրների, այնպես ել ուրիշ քաղաքական ուժերի հետ, որոնց դիրքորոշումը ամբողջությամբ կամ մասնակիորեն կհամընկնի մեր կուսակցության դիրքորոշման հետ», - նշեց Մարտիրոսյանը:
Պատգամավորը ավելացրեց նաեւ, որ եթե կուսակցությունը անհնարին կգտնի կասեցնել այդ արձանագրությունների ստորագրումը, ապա կանցնի հանրահավաքների, որպեսզի կանգնեցնի Հայսատանի շահերին սպառնացող վտանգավոր գործընթացը: «Մենք հստակ դիրքորոշում ենք սպասում նաեւ ԼՂՀ ղեկավարության ու հասարակա-քաղաքական խմբավորումներից, որոնք հետագայում միանշանակ ազդեցություն կթողնեն Արցախի անկախության միջազգային Ճանաչման վրա», - եզրափակեց Մարտիրոսյանը:
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment