«Առավոտ» 2-9-2009- Ըստ «Day.az»-ի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների վրա: «Հաշվի առնելով այն, որ այս հարցն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանի ազգային շահերի հետ՝ հայ-թուրքական սահմանի բացումն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,- ասել է Պոլուխովը: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը, հայտարարել է, որ այս փուլում Թուրքիան չի նախատեսում սահմանի բացում: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փուլում Թուրքիան հաշվի է առել Ադրբեջանի շահը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment