News.am- 4-9-2009- Վերջին շրջանում բավական լարվել են հայ-վրացական հարաբերությունները: Մի քանի օր առաջ վրացի սահմանապահները ներխուժել էին Հայաստանի տարածք՝ Շիրակի մարզի Բավրա գյուղի հատվածում եւ զավթել մի քանի հեկտար հող:
Իսկ երեկ էլ Վրաստանի փոխվարչապետ Թեմուր Յակոբաշվիլին անդրադարձել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին՝ Վրաստանում հայերենը հայտարարել տարածաշրջանային լեզու, եւ նշել. «Մենք ուրախ ենք, որ հայերենը Հայաստանում միակ պետական լեզուն է», դրանով փորձելով հասկացնել, որ դեմ է նման նախաձեռնությանը:
Այսօր Հայաստանում է Վրաստանի արտգործախարար Գրիգոլ Վաշաձեն, որը, սակայն, չի հանդիպելու լրագրողների հետ:
NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով հայ-վրացական հարաբերություններում առկա լարվածությունը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ «տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները զգուշացվել են, որ խնդիրները շրջանցելով եւ դրանք օրօրի կուտակելով, լուծման համար ընթացակարգեր չձեւավորելով, հանգելու են լարվածության»:«Խնդիրների անտեսումը բերել է շահարկման արտաքին եւ ներքին ուժերի կողմից: Դրանում անթաքույց են նաեւ Ռուսաստանի ջանքերը»,- նկատեց Սաֆարյանը եւ հավելեց, որ ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ. «Այդ իրավիճակը պարպելու համար ռեստորանային կենացներով ասուլիսների ու մեդալակախման արարողությունների փոխարեն պետք էր լրջորեն դնել խնդիրները եւ երկուստեք ընդունելի լուծման ուղիներ գտնել: Տակավին վերջերս նախագահի մակարդակով այց տեղի ուենցավ, եւ դրանից հետո տեղի են ունենում այս կարգի խնդիրներ»: Ըստ Սաֆարյանի՝ թե վրացական, թե հայկական կողմերը «պետք է զգուշություն եւ համառություն ցուցաբերեն ընդունելի լուծումների հասնելու համար, որ լարվածությունը անցակալի դիպաշարերի չհանգեցնի»:
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment