Saturday, September 5, 2009

ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ

«Առավոտ» 4-9-2009- Ընդամենը երեք օր առաջ էր, որ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում դաժանաբար սպանվեց հերթական հայը եւ ահա երեկ, նույն Ռուսաստանի Վասյուրին ավանում երեք անչափահասներ կոտրել են բնակավայրի գերեզմանոցի այն գերեզմանաքարերը, որոնց վրա հայկական ազգանուններ են եղել: Ըստ դեպքի վայրում մնացած հետքերի, վանդալիզմի հեղինակը նորօրյա ֆաշիստներն են: Ոստիկանությունը, սակայն, այլ կարծիքի է: Ոստիկանության տեղի բաժնի ներկայացուցիչ Իգոր Ժելյաբինը հայտարարել է, որ անչափահասները անսթափ վիճակում են եղել եւ նախաքննությանը շեղելու համար են գերեզմանաքարերի վրա ֆաշիստական սվաստիկա եւ ազգային արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ պատկերել: «Վանդալիզմ» հոդվածով քրեական գործ, իհարկե, հարուցվել է, եւ անչափահաս ֆաշիստներին սպառնում է տուգանք կամ վեց ամիս ուղղիչ աշխատանքներ: Ցավոք, սա Ռուսաստանում եւ մասնավորաբար նշված շրջանում հայերի գերեզմանաքարերը ավերելու եւ ազգային արժանապատվության դեմ ոտնձգություն կատարելու առաջին դեպքը չէ:

No comments: