Saturday, September 19, 2009

Իրանում հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ

Tert.am. 18-9-2009- Այսօր Իրանի փողոցները լեփ-լեցուն են բազմահազարանոց ամբոխներով: Հազարավոր ցուցարարներ միացել են կառավարության կողմից հովանավորվող ցույցերին, որոնք անցկացվում են ամեն տարի` ի նշան պաղեստիների հետ համերաշխության, հայտնում է AP-ը: Սակայն ի սկզբանե խաղաղ կառավարական ցույցին միացան Մահմուդ Ահմադինեժադի ռեժիմին ընդդիմադիր գործիչներ, ովքեր, անտեսելով տեղի իշխանությունների` ցույցեր չանցկացնելու արգելքը, ողողեցին Թեհրանի փողոցները երկրի նախագահի հակառակորդ Միր Հոսեյն Մուսավիի պաստառներով: Ցույցներն առանց միջադեպերի չանցան: Լրատվամիջոցները նշում են, որ մի շարք ծայրահեղական իրանցիներ հարձակվել են Իրանի նախկին նախագահ Մոհամեդ Խաթամիի վրա: Երկրի նախկին նախագահին տապալել են գետնին, սակայն վերջինիս օգնության են հասել ընդդիմության ակտիվիստները: Թեհրանի փողոցներն այժմ գտնվում են իրավապահ մարմինների կենտրոնացված հսկողության տակ, ցույցերը շարունակվում են: Նախագահական ընտրություններին պարտություն կրած Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցները, ինչպես միշտ, կրում են կանաչ վերնաշապիկներ և վզկապներ և վանկարկում «Մա՛հ բռնապետին»:

No comments: