Tert.am. 2-9-2009- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարությանը, այն անվանել է «հետաքրքրական տեղաշարժ»։
Արձանագրությունների բովանդակությանն անդրադառնալիս՝ Արման Մելիքյանն մտահոգություն է հայտնել սահմանների մասին ձևակերպումների կապակցությամբ։
«Կարսի պայմանագիրը նոր հայ–թուրքական հարաբերությունների հեռանկարի համատեքստում, եթե մենք իսկապես խոսում ենք անկեղծ հարաբերությունների, փոխշահավետ հարաբերությունների մասին, այն պետք է դենասացիայի ենթարկվի, և Հայաստանն ու Թուրքիան նոր հարաբերություններ պետք է ձևավորեն՝ նոր իրավական բազայի վրա։ Եղած Արձանագրությունները պարզապես փորձ են հաստատելու Կարսի պայմանագրում եղած դրույթները՝ առանց դրանց ուղղակիորեն անդրադառնալու, բայց պարտադրելու Հայաստանին փաստացի ընդունել այն կորուստները, որ Հայաստանը կրել է Կարսի պայմանագրով և ճանաչել նաև այսօրվա հայ–թուրքական սահմանը»,– հայտարարել է Արման Մելիքյանը։
Ինչ վերաբերվում է Արձանագրությունների առնչությանը ղարաբաղյան խնդրին, ԼՂՀ նախկին արտգործնախարարն ասել է, որ որևէ քայլ, որ կատարում են գերտերությունները, չեն կարող կապված չլինել ԼՂՀ կարգավորման կամ չկարգավորման հեռանկարին։
Thursday, September 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment