Saturday, September 5, 2009

Թուրք ձեռնարկատերերը կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը

/PanARMENIAN.Net/ 03.09.2009 - Երեւանը եւ Անկարան շատ լավ գիտակցում են, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն հարաբերությունների բարելավման եւ զարգացման համար: Այս մասին հայտարարեց ձեռնարկատերերի հայ-թուրքական խորհրդի համանախագահ (TABC) Կաան Սոյակը: «Մենք դրական ենք համարում հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը»,- նշեց TABC-ի համանախագահը. Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի թուրքական ապրանքների ավելի արագ եւ հեշտ փոխադրմանը դեպի Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստան: Սոյակը ավելացրեց, որ սահմանային փակ պայմաններում ապրանքաշրջանառությունն իրականացվում է Վրաստանով: Նրա խոսքերով, 2008 թ-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմեց 200 մլն դոլար: «Եթե սահմանը բաց լիներ, ապա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կարող էր կազմել 400-500 մլն դոլար»-, նկատեց Կաան Սոյակը: Նա նաեւ ընդգծեց, որ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա երկրի տուրիստական սեկտորի վրա, գրում է Today’s Zaman թուրքական թերթը:

No comments: