Tuesday, September 8, 2009

Դավութօղլուն Վրաստանում խոսել է հայ–թուրքական հարաբերություններից

Tert.am. 7-9-2009- Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը դիտարկում է Կովկասում խաղաղության հաստատման լույսի ներքո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` իր վրաց գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ինչպես հայտաարել է Դավութօղլուն, իր երկիրը «Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում կարևոր փուլ է թևակոխել»: «Մեր ցանկությունն է, որպեսզի տարածաշրջանի սառեցված հակամարտությունները հալվեն և կարգավորվեն: Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում ենք ոչ միայն հարաբերությունների վերականգնման, այլ Կովկասում խաղաղություն հաստատելու տեսանկյունից»,- հայտարարել է Դավութօղլուն:

No comments: