Tuesday, September 8, 2009

Նիդեռլանդներում հուշարձան է կանգնեցվել հակաֆաշիստ հայերի դեմ

/PanARMENIAN.Net/ 07.09.2009 - Սեպտեմբերի 5-ին Նիդեռլանդների Հարավային Հոլանդիա նահանգի Միդլհարնիս քաղաքում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի նավահանգստում ֆաշիստների կողմից գնդակահարված յոթ հայ զինվորների հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը: Հուշարձանը հայ զինվորների անունով հուշաքար է, հայկական խաչքար եւ հուշատախտակ: Միջոցառումը սկսվել է օծման արարողությամբ, որից հետո ելույթներ են ունեցել քաղաքապետ Պ. Զեւենբերխենը, Հաագայում Հայաստանի հյուպատոս Արշակ Մանուկյանը, նաեւ հոլանդահայ համայնքի ներկայացուցիչները: Հուշարձանի բացմանը ներկա են եղել պատերազմի վետերաններ, տեղական իշխանությունների, հայ համայնքի եւ ԶԼՄ ներկայացուցիչներ:

No comments: