Sunday, September 6, 2009

Նոբելյան մրցանակ Սարգսյանին և Գյուլի՞ն

Tert.am- 5-9-23009- «Հայաստանի Եվրոպական ընկերներ» հետազոտական խմբի նախագահ Մայքլ Քեմբեկը Bloomberg գործակալության հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։ Մասնավորապես, ինչպես հայտնել է Քամբեկը, «եթե Հայաստանի և Թուրքիայի առաջնորդներին հաջողվի բարելավել հարաբերությունները, ապա նրանք պետք է պարգևատրվեն Նոբելյան խաղաղության մրցանակով»։ «Միակ խնդիրը, որ ինձ անհանգստացնում է, այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցը կարող է լճանալ երկու երկրների խորհրդարաններում։ Ես կարծում եմ, որ Երևանում երկկողմանի հարաբերությունների առաջխաղացումը կարժանանա մեծամասնության աջակցությանը, սակայն ես որոշ մտահոգություններ ունեմ Թուրքիայի հարցում»,- ընդգծել է Քամբեկը։

No comments: