/PanARMENIAN.Net/ 13.10.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի մինչեւ 2010թ. ապրիլը: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի (TURKSAM) ղեկավար Սինան Օգանը:
Նրա խոսքով, անցկացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ թուրքական լրատվամիջոցների հրապարակումների դիտարկումը, պարզ դարձավ, որ Երեւանը ցանկանում է միանգամից կոնկրետ արդյունքների հասնել: «Հայ-թուրքական երկխոսության մեջ կոնկրետ արդյունքներ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չկա ղարաբաղյան գործընթացում: Ըստ մեր հետազոտությունների, այդ գործընթացում առաջընթաց չի լինի մինչեւ 2010թ. ապրիլը»,- ասել է թուրք փորձագետը:
Նրա կարծիքով, իրերի նման դրության պայմաններում Անկարան ընտրության առջեւ կկանգնի. կամ անվերապահորեն բացել Հայաստանի հետ սահմանը կամ էլ համաձայնել, որ ընդունվեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին արտասահմանյան երկրների բանաձեւերը: Ինչպես նշել է Սինան Օգանը, հեռանկարում տարածաշրջանին լուրջ խնդիրներ են սպասվում:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կշահի Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումից, TURKSAM-ի ղեկավարն ընդգծել է, որ դրանից թուրքական կողմն օգուտ չունի:
Tuesday, October 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment