Saturday, October 24, 2009

ԱՄՆ-ն կոչ է արել Իրանին շտապ միջոցներ ձեռնարկել ուրանի ծրագրի վերաբերյալ

/PanARMENIAN.Net/ 22.10.2009 - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փոխանցել է Իրանի վերաբերյալ համաձայնության նախագիծը ԱՄՆ-ին, ՌԴ-ին ու Ֆրանսիային` հույս ունենալով, որ կողմերը կհաստատեն փաստաթուղթը մինչեւ ուրբաթ: Համաձայնագիրը նախատեսում է, որ հարստացված ուրանը Իրանի միջուկային ծրագրի համար կարտադրեն Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ոչ թե Իրանը: Համաշխարհային հանրությունը մտավախություն ունի, որ Իրանն օգտագործում է ուրանի հարստացման իր ծրագիրը միջուկային զենք ստանալու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

No comments: