«ԱԶԳ», 22-10-2009- Երեկ արտգործնախարար Դավութօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովինՙ Մեջլիսին պարզաբանումներ տվեց: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, նա նշեց, որ Հայաստանի հետ Թուրքիայի ստորագրած արձանագրությունները ե՛ւ կարգավորելու են երկու երկրների հարաբերությունները, ե՛ւ վերականգնելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վերջում Թուրքիայի արտգործնախարարն ասաց. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար այնքան է սուրբ, որքան մեր երկրինը: Ինչպիսին էլ լինի իրավիճակը, մենք առանց խափանելու շարունակելու ենք Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորմանն ուղղված մեր ջանքերը»:
Ի դեպ, երեկ Մեջլիսի նախագահությանն են հանձնվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները: Դրանք նախ կքննարկվեն Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ապա քննարկման կդրվեն խորհրդարանի լիագումար նիստում, եթե, իհարկե, հանձնաժողովը հավանություն տա արձանագրություններին:
Thursday, October 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment