Thursday, October 22, 2009

Հայաստանի եւ ԱՄՆ համագործակցությունը ամրապնդվելու եւ զարգանալու է

/PanARMENIAN.Net/ 21.10.2009 - Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Թինա Քայդենաուին: Ողջունելով Քայդենաուին` Աբրահամյանը կարեւորեց ՀՀ եւ ԱՄՆ միջեւ բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, ռազմական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում: Հայաստանի խորհրդարանի նախագահը, գնահատելով ԱՄՆ դրական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, հույս հայտնեց, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ զարգանալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը, ինչպես նաեւ անդրադարձան Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու գործընթացին: Հանդիպմանը նաեւ մասնակցեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

No comments: