Tuesday, October 20, 2009

Թշնամացա՞ն էրդողանի շնորհիվ

A1+- 19-10-2009- Թուրքիայում մեղադրում են վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին թուրք-ադրբեջանական հարաբերությունները փչացնելու համար: Թուրքական առաջատար «Հանրապետական ժողովրդական» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե հայ- թուրքական հարաբերությունները կարգավորելիս Անկարան հարկ եղածի պես հաշվի չի առել Ադրբեջանի կարծիքը: «Մեր կառավարությունը այսօր հրաժարվեց այն քաղաքականությունից, որով ընթանում էր 17 տարի: Եթե այսպես շարունակվի, եղբայրական հարաբերությունները հօդս կցնդեն»,- հայտարարել են նրանք միաժամանակ տարակուսել թե հայտնի չէ' ով է այս պարագայում շահողի դերում, քանի որ, ըստ նրանց, Հայաստանը դեռ ոչ մի խոստում չի տվել:

No comments: