«Ազատություն» 19-10-2009- «Ադրբեջանական հողը սուրբ է մեզ համար ինչպես մեր սեփականը, եւ այդ հողը օկուպացումից ազատելը մեր առաջնային ազգային խնդիրներից է», - երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Նույնիսկ եթե երկինքը փուլ գա` Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի: Մեր քաղաքականությունը օկուպացիային վերջ տալու հարցում կշարունակվի մինչեւ հիմնախնդրի լուծումը», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` ասել է Դավութօղլուն:
Մեկնաբանելով ուրբաթ օրը Իլհամ Ալիեւի արած հայտարարությունը, որում Ադրբեջանի նախագահը «անընդունելի» էր համարել Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի տրանզիտի պայմանները, Դավութօղլուն ասել է. - «Բանակցությունները շարունակվում են: Հավատում եմ, որ մենք դրական արդյունքի կհանգենք»:
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment