Tuesday, October 20, 2009

Ջերմեյն Թեյլորը Աբրահամի հարվածից հետո ուղեղի լուրջ ցնցում է ստացել

/PanARMENIAN.Net/ 19.10.2009- Ամերիկացի Ջերմեյն Թեյլորը, ով նոկաուտի էր ենթարկվել Արթուր Աբրահամի կողմից շաբաթ օրը, մենամարտից անմիջապես հետո ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց: Թեյլորի Փրոմոուտեր Լու Դիբելլայի խոսքերով իր խնամակալը հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր: «Ջերմեյնը ստացել է ուղեղի լուրջ ցնցում: Նրա մոտ հայտնաբերվել են հիշողության ոչ մեծ կորուստներ: Հենց այս պատճառով էլ որոշում է կայացվել մոտակա օրերը թողնել նրան բժիշկների հսկողության տակ: Այժմ նրա կողքին են գտնվում իր հարազատները», - փրոմուտերին մեջբերում է ESPN.com-ը: Հիշեցնենք, որ Աբրահամի հետ մենամարտի ավարտից 12 վայրկյան առաջ Թեյլորը բաց թողեց հուժկու հարված, բախվեց ռինգի ծածկույթին եւ մնաց պառկած մոտ մեկ րոպե:

No comments: