Tuesday, October 13, 2009

Հնչակները չեն համակերպվելու Արձանագրությունների հետ, հայտարարություն

Tert.am. 13-10-2009- «Սոցիալ – Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ահազանգերը՝ ուղղված հայ – թուրքական երկկողմ հարաբերությունների և արդեն իսկ ստորագրված արձանագրությունների վերաբերյալ, այդպես էլ մնացին գործող վարչախմբի համար անըմբռնելի և հետևանքների խայտառակ ընթացքը անխուսափելի», – ասված է Սոցիալ – Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության հայտարարության մեջ: «Ստորագրված արձանագրությունները իրենց բովանդակությամբ և կատարված փաստով խոսում են Հայաստանի իշխանությունների քաղաքական սնանկության, անհեռատեսության և դիվանագիտական խայտառակ պարտության մասին: Թուրքական` դարերով եկող դիվանագիտական հմուտ նենգությունը հերթական հաղթանակը գրանցեց Հայաստանի ապօրինի իշխանությունների, սակայն ոչ հայ ժողովրդի արդուն մտքի նկատմամբ: 1. Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր: 2. Հայաստանի իշխանությունները` այն, ինչին արժանի էին: 3. Հայ ժողովուրդն ու Հայաստանը, չստացավ ոչինչ, բացի ցեղասպանության ուրացումից: 4. Այս արձանագրությունների արդյունքում, ապագայում Արցախի հայությունը կմնա անպաշտպան: 5. Թուրքիան հարավային Կովկասում կստանա գերակայող դիրք» Հայտարարության ավարտին Սոցիալ –Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարում է, որ երբեք չի համակերպվի այս արձանագրությունների խայտառակ, ապազգային բովանդակության հետ: «Հայ – թուրքական հարաբերությունների հաստատման նմանօրինակ բովանդակությունն ու ընթացքը համարում ենք դավաճանություն հայ ժողովրդի և Հայոց պետականության նկատմամբ», – հավելում է կուսակցությունը:

No comments: