Tuesday, October 13, 2009

Բուրսայի նահանգապետ. Մենք չենք ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կարող են խայտառակել մեր պետությունը

/PanARMENIAN.Net/ 13.10.2009 - 2010թ. Աշխարհի առաջնության նախընտրական փուլի` հոկտեմբերի 14-ին Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում կայանալիք Թուրքիա-Հայաստան հանդիպման տոմսերը հատուկ հսկողությամբ են բաժանվելու: Բուրսայի նահանգապետ Շահաբեթին Հարփութի խոսքով, մուտքը մարզադաշտ անվճար է լինելու, սակայն տոմսերը բաժանելու ժամանակ կպահպանվեն հատուկ հսկողության կանոնները: «Ամենայն հավանականությամբ, մարզադաշտի մուտքն անվճար կլինի, սակայն տոմսերը բաժանելիս կպահպանվեն հատուկ հսկողության կանոնները»,- Հարփութի խոսքերն է մեջբերում «Hurriyet»-ը: Նահանգապետը նաեւ հայտնել է, որ բոլոր կազմակերպչական խնդիրները լուծված են: «Հանդիպման ընթացքում մոտ երեք հազար ոստիկան է ներգրավվելու: Բացի թուրքական դրոշից ու կարմիր-սպիտակ գույներով հագուստից, որոնք խորհրդանշում են այդ դրոշը, երկրպագուներին չի թույլատրվելու մարզադաշտ բերել նաեւ որեւէ ցուցապաստառներ, առարկաներ, որոնք կարող են ոչ մարզական նպատակներով օգտագործվել»,- ասել է Հարփութը:- Մենք չենք ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք կարող են խայտառակել մեր պետությունն ու Բուրսան»:

No comments: