«ԱԶԳ», 14-10-2009- «Մենք ափսոսանքով նկատում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ադրբեջանական մամուլում ապատեղեկատվություն է տարածվել հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված: Ինչպես նշել է Թուրքիայի վարչապետը, չկան ավելի կարեւոր հարցեր, քան թուրք-ադրբեջանական համագործակցությունը:
Սահմանի բացումը բավականին երկարատեւ գործընթաց է, այն պետք է զուգահեռաբար ընթանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Ադրբեջանի «գրավյալ տարածքների» վերադարձման հետ». սա ոչ թե հերթական պոպուլիզմ է` հերթական թուրք գործչի ժողովրդահաճո հռետորաբանությունից, այլ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան պաշտոնական հայտարարությունն է, եւ ինչպես տեսնում եք, մեր հարեւանը չի դադարում շոյել եղբայր Ադրբեջանի ականջները հավանաբար` հատկապես Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ պիկետ անող ադրբեջանցիների ականջները:
Wednesday, October 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment