Wednesday, October 14, 2009

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիման ժամանակ ադրբեջանական դրոշները կթույլատրվեն

Այսօր Բուրսայում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ ադրբեջանական դրոշները կթույլատրվեն։ Այդ մասին հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Գաշիմովը։ «Թուրքիայի ԱԳՆ-ը, նախագահականն ու վարչապետի գրասենյակը հրահանգ չեն տվել արգելել մարզադաշտ անցկացնել Ադրբեջանի դրոշները։ Չի կարող նման արգելք լինել»,-ասել է Գաշիմովը։ Նախորդ շաբաթ Բուրսայի մարզապետարանը, միջադեպերից խուսափելու նպատակով, արգելել էր Թուրքիա-Հայաստան հանդիպման ժամանակ ադրբեջանական դրոշների անցկացումը մարզադաշտ։ Ըստ «TrendNews»-ի - 14-10-2009

No comments: