Wednesday, October 14, 2009

Բուրսայի ստադիոնում այսօր հիմնականում ոստիկաններ և զինվորականներ կլինեն

Tert.am. 14-10-2009- Բուրսայի Քեմալ Աթաթուրքի անվան ստադիոնում, որը տեղավորում է 18 հազար հանդիսական, այսօր ընդամենը 3 հազար մարդ է լինելու, որոնք Հայաստան–Թուրքիա հանդիպմանը մուտք են գործելու նախապես գնված տոմսերով: Մնացած 15 հազարին տոմսերը բաժանվել են Թուրքիայի իշխանությունների կողմից, հայտնում է Milliyet–ը: Դրանք հիմնականում լինելու են ոստիկանության աշխատակիցներ, զինվորականներ, Թուրքիայի զինվորական վարժարանների երիտասարդ սաներ: Այս աննախադեպ միջացառումները կազմակերպվել են այն բանից հետո, երբ հայտարարվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի մասին: Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:00-ին:

No comments: