/PanARMENIAN.Net/ 20.10.2009 - ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի Օժանդակության խմբի համանախագահ Մարկ Կիրկը քննադատել է Օբամայի վարչակազմի դիրքորոշումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «միջկառավարական պատմական հանձնաժողովի» ստեղծման հարցի վերաբերյալ: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ)` PanARMENIAN.Net-ի ստացած հայտարարության մեջ:
Հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Բարակ Օբամայի բազմաթիվ հայտարարությունների խոստումների մասին` Մարկ Կիրկը հայտարարել է. «Չնայած Հայոց ցեղասպանությունը չանաչելու պատրաստակամության մասին ԱՄՆ Պետական դեպարտամենտի կրկնվող հայտարարություններին, նա շարունակում է օժանդակել այն հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է ուսումնասիրի` արդյոք իրականում եղել է Ցեղասպանություն, թե ոչ: ԱՄՆ-ն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ ոչ թե օժանդակի պատմության վերաշարադրումը»:
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment