«Լրագիր» 20-10-2009- Լեռնային Ղարաբաղն այդքան էլ լուռ չէ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի հանդեպ, բայց խնդիրն այն է, որ Ղարաբաղի իշխանությունը գործնական քայլեր չի անում այդ գործընթացում Ղարաբաղի համար առկա վտանգները չեզոքացնելու համար: Այդ կարծիքին է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ով հոկտեմբերի 20-ին եղել է Փաստարկ ակումբի հյուրը: Արման Մելիքյանն ասում է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացն անկասկած առնչություն ունի Ղարաբաղի խնդրի հետ, բայց Ղարաբաղի իշխանությունը պատանդ է Հայաստանի իշխանության քաղաքականությանը, պատանդ է ծնունդով ղարաբաղցի նախագահ Սերժ Սարգսյանին: Արման Մելիքյանը նկատում է, թե դա բացասական իմաստով չէ, որ ասում է, այլ պարզապես արձանագրում է փաստը:
Արման Մելիքյանի կարծիքով, Հայաստանը սեպ է երկու թուրքական աշխարհների միջեւ եւ այդ սեպը պահելուն շահագրգռված են նաեւ գերտերությունները, բայց սեպը կմնա, սակայն կորուստներ, ըստ Արման Մելիքյանի, կլինեն, եթե շարունակվի այն գործընթացը, որ առկա է այժմ եւ եթե Կարսի պայմանագիրը չեղյալ չհայտարարվի: Արման Մելիքյանն ասում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է չեղյալ հայտարարեր այդ պայմանգիրը, որով Ադրբեջանն էլ ոչինչ չանելով դառնում է հայ-թուրքական հարաբերության մասնակից, ինչը նշանակում է, որ այդ գործընթացը առնչվում է նաեւ Ղարաբաղին: Ըստ Արման Մելիքյանի, Հայաստանը պետք է չեղյալ հայտարարեր Կարսի պայմանագիրը եւ Թուրքիային առաջարկեր նոր՝ երկկողմ պայմանգիր կնքել:
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment