Tert.am. 14-10-2009- Այսօր թուրքական Բուրսա քաղաքում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա գտնվում է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
«Ֆուտբոլային դիվանագիտության» հերթական փուլը կանցնի Աթաթուրքի անվան ստադիոնում, որտեղ ներկա կլինեն Սերժ Սարգսյանն ու Աբդուլլա Գյուլը։
Թուրքական լրատվամիջոցներն անդրադառնում են Սերժ Սարգսյանի այցին Թուրքիա՝ հայտնելով տարբեր տեսակի մանրամասներ։
Մասնավորապես, ինչպես գրում է թուրքական Today’s Zaman-ը, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն առաջարկել էր Սերժ Սարգսյանին նախապես ժամանել Ստամբուլ՝ խաղից առաջ մասնակցելու լանչի և միայն հետո մեկնել Բուրսա, սակայն Սերժ Սարգսյանը մերժել է Գյուլի առաջակը՝ հայտնելով, որ կժամանի միանգամից Բուրսա։ ՀՀ նախագահին Բուրսայի օդանավակայանում կդիմավորի Թուրքիայի նախագահը։
Anadolu գործակալության հաղորդմամբ, պատվիրակությունների հանդիպումից հետո Գյուլը Սարգսյանին կհրավիրի ճաշի։ Ֆուտբոլային հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը պատրատսվում է ընդունելություն կազմակերպել «Ալմիրա» հյուրանոցում։
Wednesday, October 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment