Tert.am. 21-10-2009- Թուրքիայի և Ադրբեջանի միջև «դրոշների» պատերազմը շարունակվում է: Այսօր առավոտյան ժամը 09:00-ին երկու երկրների դրոշները հանվել են նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան կրոնական հարցերով զբաղվող վարչության շենքի դիմացից: Այս մասին ANS PRESS գործակալությանը հաղորդել է դեսպանատան կրոնական հարցերով խորհրդական Մուզաֆֆար Շայինը: Նրա խոսքերով` դրոշները հանվել են կենցաղային շահագործման վարչության աշխատակիցների կողմից:
Պատճառը որևէ մեկին հայտնի չէ: Նշենք, որ դեսպանատան` կրոնական հարցերով զբաղվով վարչության շենքը գտնվում է թուրքական համայնքի կողմից կառուցված մզկիթի հարևանությամբ:
Հավելենք, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան երեկ տեղի ունեցած նիստին հայտարարել էր, որ թուրքական դրոշները հանվել են Ադրբեջանի Հանրապետությունում գործող «Օտարկերկյա դրոշների վերաբերյալ օրենքի» համաձայն, իսկ այդ օրենքը մինչև այժմ չի կիրառվել անփութության պատճառով:
Thursday, October 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment