Wednesday, October 14, 2009

Աբդուլլա Գյուլը կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ

7Օր 14-10-2009- Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով պետք է մեկնի Թուրքիա՝ դիտելու Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։ «Անադոլու»-ի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանի պատվին պաշտոնկան ճաշ է մատուցվելու, որից հետո երկու երկրների նախագահները գնալու են դիտելու ֆուտբոլային հանդիպումը։ Այս կերպ Սերժ Սարգսյանը լինելու է Հայաստանի առաջին նախագահը, ով այց է կատարելու Թուրքիա։ Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից պաշտոնական պատասխան չկա, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Թուրքիա։

No comments: