Thursday, October 22, 2009

Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները

HayInfo. 21-10-2009- Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման մասին կառավարական օրինագիծը չորեքշաբթի ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով մեջլիսի մամուլի ծառայությանը: Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ինչպես սպասվում է, չորեքշաբթի կդիմի իր երկրի խորհրդարանի պատգամավորներին՝ ստորագրված փաստաթղթերի էությունը բացատրելու նպատակով: Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

No comments: