/PanARMENIAN.Net/29.10.2009 - Իրանի պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ երկրի կառավարությունը պատասխանել է ՄԱԳԱՏԷ-ի առաջարկին` ուրանն արտերկրում հարստացնելու վերաբերյալ:
Պատասխանն Իրանի ներկայացուցիչները հանձնել են ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայան Վիեննայում: Մանրամասները դեռեւս չեն հաղորդվում:
Մինչդեռ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը չի կասեցնի իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է համագործակցել արեւմտյան երկրների հետ:
Ըստ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկի, Թեհրանը իր ուրանը կուղրակի մեկ այլ երկիր հարստացման համար, հետո այն կվերադարձվի Իրանին հետազոտական միջուկային ռեակտորներում օգտագործելու համար: Այդպիսով, կբացառվի այն հավանականությունը, որ Իրանը ինքնուրույն կաշխատի ուրանի հարստացման ուղղությամբ, որը կարելի է օգտագործել միջուկային զենքի արտադրության համար:
Մինչդեռ, Իրանից վերադարձել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների խումբը, որն այցելել է ուրանի հարստացման գործարան, որի շինարարությունը նախկինում գաղտնի էր պահվում: Պատվիրակության ղեկավարը, ժամանելով Վիեննա, հայտարարել է, թե դա «լավ ուղեւորություն» էր, սակայն մանրամասներ չի հաղորդել:
Saturday, October 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment