Thursday, October 22, 2009

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները փորձել են պարզել հարաբերությունները հեռախոսով

Tert.am. 21-10-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում փորձել են հստակություն մտցնել երկու երկրների միջև հարաբերություններում, հայտնում է թուրքական «Անադոլուն»։ Աբդուլլա Գյուլը իրազեկել է Ադրբեջանի նախագահին ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեևդի հետ ունեցած զրույցների մասին, որոնց ընթացքում քննարկվել է Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցը։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու առաջնորդները համաձայնել են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների թուլացման մասին լուրերն ամենևին չեն համապատասխանում իրականությանը։

No comments: