News.am. 20-10-2009- Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները նախքան Ազգային ժողովում վավերացվելը քննարկվելու են Հայաստանի սահմանադրական դատարանում, որտեղ վճռվելու է դրանց համապատասխանությունը Հայաստանի սահմանադրությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Մեկնաբանելով արձանագրությունների վավերացման ընթացակարգը` Ֆարմանյանը նշեց, որ նախ ԱԳՆ-ի կողմից նախաձեռնվելու է ստորագրված փաստաթղթերի միջգերատեսչական ընթացակարգ, ինչից հետո ԱԳՆ-ն փաստաթղթերն ուղարկելու է Հայաստանի նախագահին: «Երկրի ղեկավարը ստորագրված արձանագրություններն ուղարկում է Սահմանադրական դատարան, քննարկելու դրանցում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, եւ ՍԴ-ն քննարկելուց հետո որոշում է կայացնում արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ»,- ասաց Ֆարմանյանը եւ հավելեց, որ ՍԴ-ն որոշումն ուղարկելու է նախագահին:
Համապատասխանության մասին որոշում կայացվելու պարագայում Նախագահը փաստաթղթերն ուղարկելու է Ազգային ժողով` քննարկման եւ վավերացման: ԱԺ-ում սահմանված կարգով վավերացվելուց հետո ԱԳՆ-ն կազմելու է արձանագրությունների վերաբերյալ վավերագիր եւ ներկայացնելու է Նախագահի uտորագրմանը: Վավերագիրն ամրագրվելու է Հայաuտանի Հանրապետության կնիքով եւ ՀՀ արտաքին գործերի նախարարի uտորագրությամբ: «Ավարտական փուլում տեղի է ունենում վավերագրերի փոխանակում, որից հետո դրանք մտնում են ուժի մեջ»,- մանրամասնեց Սամվել Ֆարմանյանը:
Wednesday, October 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment