Ամերիկայի Միացյալ նահանգները շարունակում է համագործակցել այլ երկրների հետ` նպատակ ունենալով համոզել Իրանին` հրաժարվել միջուկային զենք ունենալու փորձերից: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Բարաք Օբաման նման հայտարարություն է արել` պատասխանելով լրագրողների հարցին` Վաշինգտոնում Իսպանիայի կառավարության նախագահ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի հետ համատեղ բանակցություններից հետո:
Ինչպես հայտնել է ԱՄՆ ղեկավարը` Իսպանիայի և ԱՄՆ առաջնորդները պայմանավորվել են համագործակցել` համոզելու Իրանին ընտրել այնպիսի ճանապարհ, որը թույլ կտա խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային էներգիան և միաժամանակ կբացառի ատոմային զենք ստեղծելու հնարավորությունները, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում ռազմավարական մրցակցության առաջացմանը:
Wednesday, October 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment